Հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանը այսօր տեղեկացրել է, որ մտադիր է դադարեցնել 8 օր առաջ սկսած հացադուլը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանի վկայությամբ՝ Հակոբ Հակոբյանն այսօր բանավոր հայտարարությամբ հրաժարվել է հացադուլից, հայտնելով, որ վաղը այդ հայտարարությունը կներկայացնի գրավոր ձեւով:
Միաժամանակ, խոսնակը տեղեկացրել է, որ Հակոբ Հակոբյանի խնդրանքով «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել նրա ընտանեկան բժիշկը, որը հիմնարկի բուժծառայության մասնագետների հետ բժշկական զննություն է անցկացրել: Բժիշկը հայտնել է, որ Հակոբ Հակոբյանի առողջությանը վտանգ չի սպառնում եւ բավարար վիճակում է:
Նախօրեին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ցանկություն էր հայտնել հանդիպել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:
Անցած շաբաթ պատգամավորի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով:
Հակոբ Հակոբյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դիմել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին` անձնական երաշխավորությամբ հանդես գալու եւ միջնորդելու Հակոբյանի, ինչպես նաեւ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված մեկ այլ պատգամավորի` Մյասնիկ Մալխասյանի խափանման միջոցը փոխելու համար:
Ռուզաննա Ստեփանյան