Երեւանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարաձգեց նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը:
Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Արզումանյանը «ազատ մնալով, կարող է թաքնվել քննությունից եւ կատարել նոր հանցագործություն»:
Ալեքսանդր Արզումանյանը, որը ձերբակալվել է մարտի 10-ին, մեղադրվում է պետական իշխանությունը յուրացնելու, զանգվածային անկարգությունների եւ փողերի լվացման մեջ:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)