Սննդամթերք արտադրող Nestle հանրահայտ միջազգային ընկերությունը հարուցել է Ադրբեջանի հասարակության վրդովմունքը՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով:
BBC հեռուստառադիոընկերության վկայությամբ՝ Nestle-ն իր արտադրած եգիպտացորենի ձողիկների տուփերին կցել է տարբեր երկրների մասին պատմող անվճար սկավառակ, որտեղ ասվում է, թե Ադրբեջանը պատերազմ է հրահրել Հայաստանի դեմ, որին պատկանում է Լեռնային Ղարաբաղը:
«Ադրբեջանի հանրության մեծամասնությունը համաձայն չէ այդ պնդման հետ եւ գտնում է, որ այս ամենում «Երեւանի մատը խառն է», - հաղորդում է BBC-ն:
Nestle-ն ներողություն է խնդրել ադրբեջանցիներից: