Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ֆրանսիա


Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշների հրավերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա:

Այցի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա Բերնար Կուշների հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: Նախարարը կհանդիպի նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մայիսի 6-ին Էդվարդ Նալբանդյանը կուղեւորվի Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին, որին հանդես կգա ելույթով:

Նույն օրը Ստրասբուրգում կկայանա Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ դե Բրիշամբոյի, Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` կազմակերպության գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի, մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի եւ մոնիտորինգի Ագոյի խմբի անդամների հետ:

Նախատեսված են նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Եվրախորհրդի անդամ մի շարք երկրների արտգործնախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG