Մատչելիության հղումներ

Lրագրողների պաշտպանության կոմիտեն հրապարակել է երկրների ցանկը` ըստ «անպատժելիության ինդեքսի»


Աշխարհի 13 երկրում լրագրողների սպանությունները հիմնականում մնում են չբացահայտված: 1998 թվականից ի վեր ուսունասիրություն է անցկացրել ու ըստ «անպատժելիության ինդեքսի» այդ երկրների ցանկը հրապարակել Lրագրողների պաշտպանության կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում:

Lրագրողական կազմակերպությունը ցանկում ընդգրկել է այն երկրները, որտեղ 1998-2007 թվականներին չբացահայատված են մնացել 5-ից ավելի սպանություններ:

Այդ ցանկում ընդգրկվել է նաեւ Ռուսաստանը, որտեղ 14 լրագրողի սպանություն չի բացահայտվել: Նշված է, որ Ռուսաստանում ամենավտանգավոր իրողությունները գործարար շրջանների, պաշտոնյաների կոռուպցիան է, մարդու իրավունքների ոտնահարումները:

Ամենաշատ դեպքերը արձանագրվել են Իրաքում` 79 լրագրողի սպանություն մնացել է չբացահայտված: Իրաքը այդ «սեւ ցուցակի» առաջին տեղում է:

Ցանկում տեղ են գտել նաեւ Սիեռա Lիոնեն, Սոմալին, Կոլումբիան, Շրի Lանկան, Ֆիլիպինները, Աֆղանստանը, Նեպալը, Ռուսաստանը, Մեքսիկան, Բանգլադեշը, Պակիստանը եւ Հնդկաստանը:

Զեկույցը նշում է, որ այդ երկրների մեծ մասում պատերազմական գործողություներ, հակամարտություններ չկան, սակայն լրագրողները պարբերաբար մարդասպանների թիրախ են դառնում եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում:

Հակամարտություններ ունեցող երկների մասին, ինչպիսին Իրաքն է, նշվում է, որ լրագրողների սպանությունների մեծ մասը փոխհրաձգությունների հետեւանք չէ:

Զեկույցը նաեւ նշում է, որ առավել խոցելի են տեղացի լրագրողները, որոնք լուսաբանում են իրենց երկրի իրադարձությունները:

«Կառավարությունները պետք է ավելին անեն` ցուցաբերելու իրենց իրական հավատարմությունը մամուլի ազատությանը: Միայն խոսակցությունները չեն օգնի պաշտպանել լրագրողի կյանքը: Մենք կոչ ենք անում վճռականորեն հետաքննելու բոլոր լրագրողների սպանությունների գործերը», - ասել է Lրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ժոել Սիմոնը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG