«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառում իր միջնորդությունը ընդդիմության եւ հատկապես առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ իշխանությունների քաղաքական երկխոսության կայացման հարցում:
«Իհարկե, կարող եմ միջնորդել, ես միշտ էլ ասել եմ, որ անպայման այս խնդրի լուծումը երկխոսությունն է, բանակցությունն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ծառուկյանը` հավելելով. - «Երկխոսությամբ, իրար հետ պետք է նստեն, պայմանավորվեն երկրի առջեւ ծառացած խնդիրների շուրջ, որովհետեւ բոլորն էլ հայ ժողովուրդ են»:
Ինչպես նշեց գործարար պատգամավորը, «քանի որ այդ հարցերը քննարկվում են Եվրախորհրդում էլ, անպայման այդ երկխոսության խնդիրը կլինի համապատասխան բարձրագույն մարմինների հետ, նոր դրանից հետո մեզ հետ էլ կլինի»:
«Այդ աշխատանքները գնում են, ու մենք պատրաստ ենք երկխոսության էլ, ամեն ինչի էլ, բայց մենք պետք է հարգանքը, չափը պահենք, քանի որ մենք կոալիցիա ենք ստեղծել, հերթականություն կա», - ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)