Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության հաստատման գործում: Այսպիսի համոզմունք է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը` երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին:
«Կովկասում, մասնավորապես` Ադրբեջանում եւ որոշ առումով նաեւ Հայաստանում, լուրջ անելիք ունենք, որպեսզի այս երկրները ինչ-որ չափով համապատասխանեն այն չափանիշներին, որոնց ժամանակին հավատարիմ են եղել», - ասել է Ռայսը:
Նրա կարծիքով` թե’ Հայաստանի եւ թե’ Ադրբեջանի զարգացմանը խոչընդոտող գլխավոր գործոնը Lեռնային Ղարաբաղի հակամարտությունն է. - «Lեռնային Ղարաբաղում ստեղծված կացության պատճառով քաղաքական առաջնորդները երբեմն ոչ այնքան դրական, «վատ» քայլերի են դիմում, այս հակամարտության առկայությամբ էլ արդարացնում են այդ քայլերը: Ես հաճախ եմ ասում նրանց, որ եթե Lեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի, ապա այդ պետությունները ավելի ու ավելի հետ կմնան [hարեւաններից], քանի որ տարածաշրջանը շարունակում է զարգանալ»:
Խոսելով տարածաշրջանի ժողովրդավարական զարգացման հեռանկարների մասին` Ռայսը հատուկ նշել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում «ժողովրդավարության արտահանմամբ» զբաղվել:
«Մեր հիմնական նպատակը «Խաղաղության կորպուս» կազմակերպության նման կառույցների միջոցով մարդկանց մտածողությունն ու ակնկալիքները փոխելն է», - հայտարարել է Քոնդոլիզա Ռայսը:
«Խաղաղության կորպուսը» արտերկրում սոցիալական ու կրթական ծրագրեր իրագործող ամերիկյան կազմակերպություն է` ստեղծված 1961 թվականին: Կազմակերպությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 130 երկրներում:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա