Մատչելիության հղումներ

Երեւանի ճարտարագիտական համալսարանը 75 տարեկան է


Ընկերությունը համագործակցում է տարբեր երկրների շուրջ 500 համալսարանների հետ: Հայաստանում դրանց թիվը 4-ն է, սակայն «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարության պնդմամբ՝ իրենց համագործակցությունը ճարտարագիտական համալսարանի հետ բացառիկ է թե կատարված աշխատանքով եւ թե կարեւորությամբ:

«Սինոփսիս Արմենիա»-֊ի գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը նշեց, որ մեծ ներդրումներ են կատարում Հայաստանում. 6 միլիոն դոլար են ներդրել միայն շենքը կառուցելու համար, որտեղ աշխատում է 400 մասնագետ, որոնց 30 տոկոսը հենց իրենց շրջանավարտներն են:

«Բուհի ուսանողներին տրամադրել ենք վերջին սարքավորումներով հագեցած լսարաններ, լաբորատորիաներ: Միայն այս ամենի համար ծախսել ենք մի քանի միլիոն դոլար: Մենք այսքան ներդրումներ ենք կատարում, քանի որ հավատում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի զարգացման կարեւոր գործոններից է», - ասաց նա:

Ազգային ժողովի նախագահ, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց համալսարանի ղեկավարությանն ու ուսանողներին: Նա նշեց, որ իր համար հաճելի է լինել մի շենքում, որտեղ 30 տարի առաջ գրել է իր դիպլոմային աշխատանքը:

«Եթե ոլորտում այսպիսի համագործակցություն լիներ նախկինում, ես չէի զբաղվի քաղաքականությամբ: Ես անչափ ուրախ եմ, որ աջակցում եք երիտասարդներին` կերտելու իրենց ապագան», - ավելացրեց Ազգային ժողովի նախագահը:

«Մեր երկիրը կարեւոր փոփոխությունների փուլում է, եւ մեր կրթական համակարգի որակը, աշխատանքը պետք է համապատասխանեն այն բարձր խնդիրներին եւ չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են մեզ: Նման կազմակերպությունները շատ կարեւոր են մեր բուհերի համար», - հանդիպման ժամանակ ասաց կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Ճարտարագիտական համալսարանի այն ուսանողները, ովքեր 4-րդ կուրսից տեղափոխվել են «Սինոփսիս», նշում են, որ իրենց մասնագիտությունը պահանջարկ ունի ամբողջ աշխարհում, մնում է միայն, որ Հայաստանում էլ առաջատար մասնագետներն իրենց տեղը գտնեն:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG