Այսօր առանց միջադեպերի է անցել սուրբ կրակի դուրս բերման արարողությունը Երուսաղեմի եկեղեցուց, որը, ինչպես հավատում են քրիստոնեաները, կառուցված է այն վայրում, ուր խաչվելուց հետո բերվել է Քրիստոսի մարմինը: Նախկինում այստեղ հաճախ բախումներ են տեղի ունեցել հայ եւ հույն հավատացյալների միջեւ:
«Ասոշիեյթեդ փրես»-֊ը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ այստեղ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ հույների միջեւ:
Այսօրվա արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովում էին մոտ 1000 ոստիկաներ: Եկեղեցու առջեւ շուրջ 10 հազար հավատացյալ էր հավաքվել: Շատերին այդպես էլ չհաջողվեց վառել մոմը եկեղեցու սուրբ կրակից:
Քրիստոնեաները հավատում են, որ ամեն տարի այս եկեղեցում Հիսուսի շիրիմից կրակ է հայտնվում, ինչը նշանակում է, որ Քրիստոսը չի մոռացել իր հետեւորդներին: