«Lոս Անջելես Թայմս» թերթում այսօր հրապարակված հոդվածի հեղինակը, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկվա միջոցառումների կապակցությամբ, դիտարկում է, թե Իսրայելը Ցեղասպանության ճանաչման հարցում կանգնած է երկընտրանքի առջեւ:
«Հայոց ցեղասպանության ընդունման եւ մերժման շուրջ քննարկումները վերջին տարիներին Ֆրանսիայից տեղափոխվել էին Միացյալ Նահանգների Կոնգրես, իսկ այժմ` Իսրայել, որը հարցը Քնեսեթում քննարկել-չքննարկելու առումով կանգնած է սեփական բարոյական եւ քաղաքական երկընտրանքի առջեւ. հավատարիմ մնալ բոլոր ցեղասպանությունները հերքողներին չընդունելու իր հանձնառությա՞նը, թե՞ աշխարհաքաղաքական շահերին` պահպանելով լավ հարաբերությունները միակ մահմեդական դաշնակցի հետ», - նշում է հոդվածագիրը:
«Հայ-թուրքական հաշտությո՞ւն. դեռեւս ոչ, բայց վերջին փոխադարձ հաճոյախոսությունները երկչոտ հույս են արթնացնում» հոդվածի հեղինակը գրում է. - «Հաշվի առնելով այս հարցում կողմերի կոշտ դիրքորոշումները, աննշան են մոտ ապագայում հարցի լուծման հնարավորությունները: Այդուհանդերձ այժմ առաջին անգամ երկչոտ հույս կա, որ կսկսի հալչել սառույցը ժամանակակից Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»:
Հայաստանի նորընտիր նախագահը հայտարարել է, թե պատրաստ է առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց Սերժ Սարգսյանին եւ հարաբերությունները նորմալացնելու ցանկություն հայտնեց: