Մատչելիության հղումներ

Ղազախստանի խորհրդարանը հաստատում է Բաքու - Ջեյհան նախագծին միանալու համաձայնագիրը


Ղազախստանի խորհրդարանը այսօր հաստատել է Բաքու – Թբիլիսի – Ջեյհան խողովակաշարով հում նավթի փոխադրման մասին ղազախ-ադրբեջանական համաձայնագիրը:

Փաստաթուղթը այժմ ներկայացվելու է Ղազախստանի նախագահի հաստատմանը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ծրագրվում է տերմինալներ կառուցել Կասպից ծովի ղազախական ափին, ինչպես նաեւ` խողովակաշար Էսքենեից մինչեւ Քյուրիկ նավահանգիստը: Այստեղից նավթը տանկերներով տեղափոխվելու է Բաքու:

Ծրագիրը ֆինանսավորելու են օտարերկրյա ներդրողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG