Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով մեկնեց Փարիզ


Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Փարիզ:

Արտգործնախարարության մամլո ծառայության համաձայն՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՅՈւՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի, ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի, իշխող Հանուն Ժողովրդային շարժման (UMP) կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանի, Պետական ծառայության հարցերով պետական քարտուղար Անդրե Սանտինիի, Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Էդուարդ Նալբանդյանը Երեւան կվերադառնա ապրիլի 24-ի ուշ երեկոյան:

Նախարար նշանակվելուց հետո Նալբանդյանը մինչ օրս այցելել է միայն Լեռնային Ղարաբաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG