Մատչելիության հղումներ

Հայերի եւ հույների միջեւ ծեծկռտուք` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում


Հայերի եւ հույների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել երեկ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` տաճարում Ծաղկազարդի տոնակատարության ժամանակ նախ վրդովված հայ հոգեւորականը դուրս է քաշել հույն հոգեւորականին, ով, նրա կարծիքով, սահմանվածից երկար էր մնացել Տիրոջ գերեզմանի մոտ: Այնուհետեւ սկսվել է ծեծկռտուք` արդեն հավատացյալների մասնակցությամբ, որին, ի վերջո, միջամտել է ոստիկանությունը:

Երկու հայեր ձերբակալվել են: Հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել ոստիկանատան մոտ:

Հայ առաքելական, Հույն ուղղափառ եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիները տնօրինում են Սուրբ Հարության տաճարի տարբեր հատվածներ, ինչի հետեւանքով հաճախ վեճեր են ծագում երեք եկեղեցիների դավանորդների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG