Մատչելիության հղումներ

Երկարաձգվել է Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը


Ուրբաթ երեկոյան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին:

Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով` այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ դատարանները բավարարել են կալանքի ժամկետը երկարաձգելու մասին բոլոր միջնորդությունները:

«100 տոկոսով միշտ քրեական հետապնդում իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելը ամենեւին չի խոսում դատարանի օրինական եւ արդարացի լինելու մասին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բաղդասարյանը:

Արամ Կարապետյանը ձերբակալվել է փետրվարի 24-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից` «սուտ մատնություն» մեղադրանքով (կապված Մեղրին հանձնելու մասին հրապարակային մեկնաբանությունների հետ):


Ռուբեն Մելոյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG