Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին հասցեագրված Բաբաջանի շնորհավորական ուղերձում, Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, ասված է. - «Թուրքիան պատրաստ է աշխատել մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք միասին կկարողանանք օգտվել նոր քաղաքական իրողությունների ընձեռած հնարավորություններից՝ սկսելու իմաստալից եւ նպատակաուղղված երկխոսություն՝ հասնելու այն արդյունքին, որին մենք ձգտում ենք»:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Հայաստանի ղեկավարները բազմիցս են հայտարարել, թե պատրաստ են նման հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:
Երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ շփումներ են եղել նախարարների եւ այլ պաշտոնյաների մակարդակով: