Շվեդիայում Ումեա համալսարանի գիտնականները երկրի կենտրոնում գտնվող Դալարնա շրջանի Ֆուլու լեռան մոտակայում հայտնաբերել են եղեւնի, որի տարիքը գենետիկական հետազոտության համաձայն, մոտ 9550 է: Դա նշանակում է, որ ծառը արմատ է գցել մեր թվարկությունից ավելի քան 7500 տարի առաջ:
«Սա մեզ համար անակնկալ հայտնագործություն էր, մենք համոզված էինք, որ սոճիների ընտանիքի բույսերը այս շրջանում շատ ավելի ուշ են հայտնվել», - «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, ասել է Ումեա համալսարանի պրոֆեսոր Լեյֆ Կուլմանը:
Մինչ այդ գիտնականները ենթադրել են, թե ամենահին ծառերը 4-5 հազար տարեկան են, դրանք հայտնաբերվել են Հյուսիսային Ամերիկայում:
Դալարնայում աճող եղեւնին հայտնաբերվել է 2004 թվականին: Ծառից վերցված նյութերի գենետիկական հետազոտությունն իրականացվել է Ֆլորիդա նահանգում:
Արմեն Քոլոյան, Պրահա