Մատչելիության հղումներ

«Հայերը կորցրել են իրենց գլխավոր փաստարկներից մեկը»


Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթը մեկնաբանը այսօրվա համարում, անդրադառնալով Հայաստանում հետընտրական իրադարձություններին եւ ԵԽԽՎ-ի շրջանակներում ընթացող քննարկումներին, գրում է, որ մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում հայերը կորցրել են գլխավոր փաստարկներից մեկը` թե Ադրբեջանում դեմոկրատիայի բացակայությունը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով:

«Ադրբեջանը կարող է օգտագործել այդ հաղթաթուղթը, սակայն հարկ է հիշել, որ ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում հայերի հարցի հետ մեկտեղ կքննարկվի նաեւ Ադրբեջանի հարցը: Եվ Ադրբեջանի գծով հատուկ զեկուցող նշանակելու խնդիրն էլ օրակարգից հանված չէ: Բացի այդ, Ադրբեջանում դեմոկրատիայի քննությունը դեռ առջեւում է, եւ գնահատականը նույն ԵԽԽՎ-ի կողմից կտվրի տարեվերջին կայանալիք նախագահական ընտրություններից հետո», - նշել է մեկնաբանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG