Նախորդ տարի ԱՄՆ-ի դեսպանատունը թանգարանին տրամադրել էր 10 հազար դոլար՝ վերականգնողական աշխատանքների համար, սակայն տնօրինությունը գերադասել է խուսափել մասնակի վերանորոգումից եւ վերադարձրել է գումարը՝ սպասելով խոշոր դրամաշնորհների:
Հնագույն ամրոցն ու թանգարանը տարիների ընթացքում երբեմն նաեւ մասնակիորեն վերանորոգվել են, սակայն` թերի: Ամրոցի որմնանկարները, ըստ տնօրենի, այժմ անմխիթար վիճակում են, այցելուները նկարել են դրանց վրա, զանազան մակագրություններ թողել՝ իրենց անուններից մինչեւ սիրո խոստովանություն:
«Վերականգնելու ենք գունային երանգներն ու ամբողջական տեսքը», - վստահեցրեց Փիլիպոսյանը:
Նա տեղեկացրեց, որ թանգարանում ամեն շաբաթ սեպագրի դասընթացներ են իրականացվում. - «Ուրարտացիների լեզուն հասկանալու համար ուսանողները չեն վճարում, բայց հետո արդեն իրենց գիտական ներդրումը կունենան»:
Կարլեն Ասլանյան