Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դատապարտեց Մկրտիչ եւ Ժորա Սափեյան եղբայրներին, նրանց քրոջ որդի Հայկ Գեւորգյանին, եւ Մկրտիչ Սափեյանի որդի Անդրանիկ Սափեյանին տարբեր ժամկետներով ազատազրկման՝ հունվարի 27-ին նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` ընտրողների հետ Թալինում կազմակերպած հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու համար:
Մկրտիչ Սափեյանը դատապարտվեց 2 տարվա, Ժորա Սափեյանը՝ 2,5 տարվա, Հայկ Գեւորգյանը՝ 1,5 տարվա ազատազրկման:
Անդրանիկ Սափեյանը, որն անչափահաս է, այսօր իր վերջին խոսքի հնարավորությունից օգտվելով, հայտարարեց, թե չի ընդունում իր մեղքը եւ պահանջում է, որ իրեն ազատ արձակեն, սակայն դատարանը նրան եւս մեղավոր ճանաչեց նույն հոդվածի հատկանիշներով` դատապարտելով 2,5 տարվա ազատազրկման: Նկատի ունենալով նրա անչափահաս լինելը եւ այլ հանգամանքներ, դատարանը վճռեց պատիժը սահմանել պայմանականորեն՝ 1,5 տարվա փորձաշրջանով:
Սափեյանների եւ Գեւորգյանի պաշտպան Հովիկ Արսենյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսպես որակեց դատավարությունը. - «Դա խեղկատակություն էր՝ այսօր իրավական հարթությունում չենք: Ողջ դատաքննությամբ հիմնավորվել է, որ իմ պաշտպանյալները խուլիգանություն չեն կատարել, եւ հանցակազմի բացակայությամբ գործը պետք է կարճվեր»:
Դատավճռի հրապարակմանը հետեւում էին նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան երկու ներկայացուցիչներ, որոնք, սակայն, հրաժարվեցին մեկնաբանություններից: Դատարան էին այցելել նաեւ մարտի 1-֊ի իրադարաձությունների առնչությամբ կալանավորված անձանց կանայք:
Հովհաննես Շողիկյան