Մատչելիության հղումներ

Մեսրոպ Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա պայմանական ազատազրկման


Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Զաքարյանին դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, Մեսրոպ Զաքարյանը նման արարք է գործել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ:

Գործով որպես «ՀՀՇ-ի համախոհ» անցնող Զաքարյանը, ըստ դատավճռի, մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում դիմադրություն է ցույց տվել եւ բռնություն կիրառել ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների նկատմամբ:

Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով: Դատապարտյալի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG