Մատչելիության հղումներ

Թուրքիան ծրագրում է այս տարի 23 միլիոնից ավելի զբոսաշրջիկների հյուրընկալել


Թուրքիան ակնկալում է 2008 թվականի ընթացքում հյուրընկալել ավելի քան 23 միլիոն զբոսաշրջիկների` տվյալ ոլորտից ստանալով շուրջ 19,5 միլիարդ դոլարի եկամուտ: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պետական ծրագրավորման կազմակերպությունը:

Կազմակերպության պաշտոնյաների խոսքերով` Թուրքիայի նպատակն է զբոսաշրջության ոլորտում հասնել եվրոպական այնպիսի երկրների, ինչպիսին են Ֆրանսիան, Իսպանիան եւ Իտալիան:

Ֆրանսիան տարեկան ընդունում է միջինը 79,1 միլիոն, Իսպանիան` 58,5 միլիոն, Իտալիան` 41,1 միլիոն զբոսաշրջիկների:

Թուրքիան զբոսաշրջիկների առավել նախընտրած 20 երկրների թվում է` երկիր այցելող զբոսաշրջիկների թվով զբաղեցնելով 11-րդ, իսկ զբոսաշրջությունից ստացվող եկամուտներով` 9-րդ տեղը աշխարհում:

Անցած տարի Թուրքիա են այցելել մոտ 18,5 միլիոն զբոսաշրջիկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG