Մատչելիության հղումներ

Աշխատանքի տոնավաճառ՝ ուսանողների համար


Նա ասաց, որ տարիներ շարունակ դժգոհ է եղել բուհերի տրամադրած կադրերից: «Ոչ թե զորբայությամբ եւ լկտիությամբ են կարիերա անում, այլ գիտելիքով: Հայաստանի ամենակարեւոր քաղաքացին տաղանդավոր երիտասարդն է», - աշխատանք փնտրող ուսանողներին վստահեցրեց Տիգրան Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, երիտասարդության եւ սպորտի հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը, համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Բանկային եւ ֆինանսական ոլորտի առաջին տոնավաճառում 15 ընկերություններ էին ներկայացված: Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանի փոխանցմամբ՝ եղել են կազմակերպություններ, որոնք հրաժարվել են մասնակցել. - «Բայց նրանք, ովքեր եկել են, բազմաթիվ թափուր աշխատատեղեր ունեն»:

Իբրեւ աշխատանքի ընդունման չափանիշ գործատուները նշում էին զարգացվածությունը, աշխատասիրությունը: «Իսկ աշխատանքային փորձը ուսանողների դեպքում պարտադիր չէ»,֊ - ասում էին նրանք:

Կարիերայի կենտրոնի տնօրենը խոստացավ առաջիկայում նաեւ հումանիտար մասնագիտությունների ուսանողներին աշխատանք առաջարկել:


Կարլեն Ասլանյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG