«21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, ըստ փառատոնի նախագահ, կոմպզիտոր Ստեփան Ռոստոմյանի, նոր փառատոն է հիմնվելու` «Պենդերեցկու օրեր Հայաստանում»:
«Յուրաքանչյուր տարի մենք հնարավորություն ունենք փառատոնի շրջանակներում հրավիրել 20-րդ դարի մշակույթի ամենահանճարեղ դեմքերից մեկին եւ ունկնդրել նրա ստեղծագործությունները», - ասաց Ստեփան Ռոստոմյանը:
Քշիշտոֆ Պենդերեցկին իրեն համարում է գերմանական կոմպոզիտորական դպրոցի հետեւորդ: Նրա երաժշտույթյունը հիմնականում մեծամասշտաբ է` օպերաներ, սիմֆոնիաներ, նվագախմբերի եւ երգչախմբերի համար ստեղծագործություններ:
Կոմպոզիտորն այսօր լրագրողներին ասաց, որ ստեղծագործելիս ճարտարապետորեն է մտածում. - «Ես մեղեդի չեմ հորինում, այլ երաժշտություն եմ կառուցում: Եվ շատ հաճախ այդ կառույցի հիմքում ընկած է հոգեւոր երաժշտությունն ու մշակույթը», - ասաց Պենդերեցկին:
Կոմպոզիտորը խոստովանում է, որ հայկական հոգեւոր երաժշտությունը մոտ ապագայում հիմք կհանդիսանա իր նոր ստեղծագործության համար:
Տաթեւիկ Լազարյան