Մատչելիության հղումներ

Մահացել է մարտի 1-֊2֊-ի իրադարձությունների ժամանակ վիրավորված Տիգրան Աբգարյանը


Այսօր Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի 1-֊2-֊ին վիրավորված ոստիկանության զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

«Նա տեղափոխվել է ծանր վիճակում՝ պարանոցային ողների բեկորային կոտրվածքներով, որոնք առաջացել են հրազենային զենքից արձակած փամփուշտից: Մարտի 2-֊ից մենք պայքարում էինք նրա կյանքի համար, բայց, դժբախտաբար, չհաջողվեց ոչնչով օգնել»,֊ - ասաց Օնիկ Մելքոնյանը:

Մարտի 1-֊2֊-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհվել էր մեկ ոստիկան եւ 7 քաղաքացիական անձ:


Ռուզաննա Ստեփանյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG