«Ազատություն» ռադիոկայանի արաբալեզու ծառայության` «Ազատ Իրաք» ռադիոկայանի Բաղդադի բյուրոն արժանացել է 2008 թվականի Դեյվիդ Բըրք լրագրողական մրցանակին:
Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դեյվիդ Բըրքի անվան մրցանակը ամեն տարի շնորհվում է «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների այն լրագրողներին, ովքեր աչքի են ընկել իրենց հաղորդումների խիզախությամբ, շիտակությամբ եւ ինքնատիպությամբ:
Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը այս շաբաթ հայտարարել է, որ Բաղդադի բյուրոն մրցանակին արժանացել է լրագրողների համար աշխարհի ամենավտանգավոր երկրում աշխատելիս ցուցաբերած բացառիկ պրոֆեսիոնալիզմի համար: Բյուրոյի աշխատանքը անչափ բարձր է գնահատել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը:
2007 թվականին Իրաքում սպանվել են «Ազատություն» ռադիոկայանի երկու թղթակիցներ, եւս մեկը երկու շաբաթով պատանդառվել էր, իսկ Բաղդադի բյուրոյի տնօրենը մահվան սպառնալիքներ ստանալուց հետո ստիպված է եղել լքել երկիրը:
«Ազատ Իրաք» ռադիոկայանը այս տարի նշում է իր տասներորդ տարեդարձը: