Մատչելիության հղումներ

Կալանավորվածների կանայք հանդիպել են Բրայզային եւ Սեմնեբիին


Իրենց քաղաքական բանտարկյալ համարող մի քանի գործիչների կանայք երեկ հանդիպել են Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի եւ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին:

«Մենք ներկայացրել ենք մեր պահանջները, մեր խնդիրները, որ մեր ամուսինները քաղբանտարյալներ են», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: - «Երկուսն էլ ասացին, որ դա կարեւորագույն խնդիր է իրենց համար… Նրանք պահանջում են, որ բոլոր քաղբանտարկյալները ազատվեն, ճնշում են գործադրում եւ գործադրելու են այս իշխանության վրա մինչեւ այդ խնդիրը լուծվի»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կնոջ` Lուսինե Հայրապետյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում իրենք ներկայացրել են ոչ միայն իրենց, այլ այսօր քաղաքական հայացքների համար անազատություն մեջ բոլոր գնտվողների կանանց մտահոգությունը:

«Օտարերկրյա դիվանագետը [Մեթյու Բրայզան] խոստացավ, որ պետք է հետեւողական լինեն, որպեսզի իշխանություններից ստանան այդ հարցի շուտափույթ լուծումը», - ասաց Lուսինե Հայրապետյանը:

«Մեթյու Բրայզայի ասաց, որ պարբերականորեն, հստակ, կաթիլ առ կաթիլ կլինեն եվրոպական դիվանագետների ճնշումները ժողովրդավարության համար, խոսքի ազատության համար», - ասաց: Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կինը` Քնարիկ Խաչատրյանը:


Ռուզաննա Ստեփանյան

(Lուսանկարում` Մելիսա Բրաունը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG