Հայաստանն ունի փայլուն ապագա, իսկ նորընտիր նախագահը` արդյունավետ կառավարելու բոլոր հնարավորությունները: Նման կարծիք է հայտնել նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար կազմերի հետ այսօր կայացած հրաժեշտի հանդիպման ժամանակ:
Անցած տասը տարիները գնահատելով այս կառույցների համար կայացման տարիներ` նախագահը վստահություն է հայտնել, որ առանց կայացած նման ծառայությունների անհնարին է խոսել պետության կայացածության մասին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, պետության կայացման գործում նրանց անձնական ներդրման համար, ասելով. - «Դուք ղեկավարում եք կառույցներ, որոնք պատասխանատու են երկրի ու ժողովրդի անվտանգության, կարգ ու կանոնի, պետության միջազգային հեղինակության համար, եւ համոզմունքով կարելի է ասել, որ այդ տեսանկյունից ձեր վրա դրված խնդիրները հիմնականում լուծված են, թեեւ կատարելագործման համար երբեք սահման չկա, եւ բոլորս գիտակցում ենք նաեւ, որ անելիքներ դեռեւս շատ կան»:
Հայաստանյան մի շարք քաղաքական գործիչներ քննադատել են ուժային կառույցների գործողությունները մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում: