XPRESS լրատվական կայքէջի փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրություններում 25 իրավապահ դատարանի առաջ է կանգնել մի խումբ բանտարկյալների հանդեպ անցյալ տարվա օգոստոսին բիրտ գործողություններ կիրառելու մեղադրանքով:
Դուբայի կենտրոնական բանտի պաշտոնյաները եւ բանտապահները հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները: Դուբայի ոստիկանությունը հետաքննել է բանտարկյալների բողոքները: Բանտը գտնվում է Ալ Ավիր ավանի մոտակայքում: Ամբաստանյալների թվում են 4 բարձրաստիճան ոստիկան, 5 կապրալ եւ 16 բանտապահ:
Ըստ քննիչների, բանտապահներից մեկը, ով նաեւ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարող խմբի գործակալ է, «առանձնապես դաժան եւ սադիստական եղանակով նվաստացրել է բանտարկյալներին»:
Բարձրաստիճան սպաները մեղադրվում են «բանտարկյալների նկատմամբ բիրտ վերաբերմունքի դեպքերը պարտակելու եւ իշխանությունը չարաշահելու մեջ»:
Բանտապահներից 5-ը մեղադրվում են 41-ամյա հայ բանտարկյալ Սամվել Ց.-ին դաժան ծեծի ենթարկելով հաշմանդամ դարձնելու մեջ: Դատախազության փաստաթղթերում նշվում է, որ ծեծի արդյունքում վնասվել է հալ բանտարկյալի ողնուղեղը: Նրան վիրահատել են Ռաշիդի հիվանդանոցում:
Սամվել Ց.-ի տված վկայության համաձայն, նա արթնացել է աղմուկից այն պահին, երբ հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանման զինծառայողները եւ բանտապահները ներխուժել են իր խուցը եւ նրան դուրս են տարել այնտեղից: Սամվել Ց.-ին ծեծել են, երբ նա ուժասպառ վայր է ընկել՝ պահանջել են ոտքի վրա կանգնել, նա չի կարողացել դա անել, բայց ոստիկանները շարունակել են նրան ոտքերով հարվածել:
Դատախազության տվյալներով, ոստիկանների դաժանության հարցով բողոք է ներկայացրել ընդհանուր հաշվով 18 բանտարկյալ, այդ թվում կանադացի Հերբերթ Թաթհամը, ով աշխատել է ՄԱԿ-ի ներկայացուցչությունում եւ ազատազրկվել է թմրադեղ պահելու մեղադրանքով:
Մայոր Սաիֆ Ալ Մազրուին, ով հետաքննում է հայ բանտարկյալի դեպքը, ասել է, թե բանտապահները պնդում են, որ «Սամվել Ց.-ն ողնուղեղի վնասվածք է ստացել աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով»:
Ալ Մազրուին հավելել է, որ ուսումնասիրել է բանտի շենքի անվտանգության համակարգի տեսախցիկների արձանագրած նյութերը, որոնք «ապացուցում են, որ ոստիկանները հատկապես դաժան են գործել 2007 թվականի օգոստոսի 1-ին, երբ տեղի է ունեցել միջադեպերի մեծ մասը»:
Նախագահող դատավոր Ֆահմի Մունիր Ֆահմին մինչեւ հաջորդ շաբաթ հետաձգել է դատական նիստը, քանի որ մեղադրյալների շահերը ներկայացնող փաստաբանները ժամանակ են խնդրել իրենց փաստարկները պատրաստելու եւ դատարանում ներկայացնելու համար.
Մեղադրյալները գրավ են վճարել դատական նիստի ընթացքում ազատության մեջ մնալու համար: XPRESS լրատվական կայքէջի փոխացմամբ, եթե դատարանն ապացուցի նրանց մեղսունակությունը, ապա մեղադրյալները կկանգնեն նաեւ զինվորական դատարանի առաջ:
Արմեն Քոլոյան, Պրահա