Մատչելիության հղումներ

Թոմաս դե Վաալ. «Երբեք չենք իմանա՝ կարո՞ղ էին արդյոք Սահակաշվիլին եւ Սարգսյանը ընտրվել արդար ընտրություններով»


Բրիտանացի հրապարակախոս եւ լրագրող Թոմաս դե Վաալը փաստում է, որ թեեւ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Սերժ Սարգսյանի ընտրությունները զանգվածաբար կեղծված չէին, այժմ երբեք չի իմացվի, թե արդյո՞ք նրանք կընտրվեին, եթե ընտրությունները արդար լինեին:

«Իրականում այդ ընտրությունները զանգվածաբար կեղծված չէին: Հնարավոր է, որ Սահակաշվիլին եւ Սարգսյանը երկուսն էլ ընտրվեին միանգամայն ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում: Խնդիրն այն է, որ մենք երբեք չենք իմանա՝ արդյոք դա այդպես կլինե՞ր»,֊ - գրում է Թոմաս դե Վաալը National Interest ամերիկյան էլեկտրոնային պարբերականում:

«Հայաստանը հիմա պառակտված երկիր է, իսկ իշխանությունները լեգիտիմության հսկայանակ պակաս ունեն», - փաստում է Թոմաս դե Վաալը:

Նա ամփոփում է. - «1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում 6 առաջնորդներ ստիպված են եղել հեռանալ պաշտոնավարման ժամկետը չավարտած, մինչդեռ պաշտոնական թեկնածուն ընտրություններում երբեք չի պարտվել ընդդիմությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG