Եվրամիության հարեւան երկրները պետք է բարեփոխեն իրենց տնտեսությունները, ինչպես նաեւ ավելի բաց դարձնեն շուկաները եւ ուժեղացնեն պայքարը կաշառառության դեմ, ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները:
Նրա վկայությամբ՝ «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում հազարավոր նախագծեր են իրականացվել, որոնց կոնկրետ արդյունքները զգացել են քաղաքացիները: Որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ անցած տարի 40 տոկոսով աճել է ուսանողների փոխանակությունը Եվրամիության եւ դրա արեւելյան ու հարավային հարեւանների միջեւ:
2007 թվականին Եվրամիությունը 1,65 միլիարդ եվրո է ծախսել «Նոր հարեւանություն» ծրագրում ընդգրկված երկրներում, այդ թվում Հայաստանում իրականացված ծրագրերի վրա: