Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երեկ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հետ:
APA գործակալության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներկայիս իրավիճակի շուրջ:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, լարված մթնոլորտում կայացած հանդիպման ժամանակ Ալիեւը եւս մեկ անգամ շարադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը:
Ադրբեջանական պետության ղեկավարը համանախագահներից պարզաբանումներ է պահանջել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին նրանց երկրների դեմ քվեարկելու կապակցությամբ:
Ի պատասխան` միջնորդները ասել են, թե սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Համանախագահների հետ Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Բուխարեստում նախատեսված է այսօր: