Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը համատեղ իրավաբանական կարծիք են հրապարակել՝ եզրակացնելով, որ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին Հայաստանի օրենսդրական փոփոխությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:
Համատեղ հայտարարության մեջ նշված է, որ մարտի 17-ին ընդունված օրենսդրական փոփոխությունները՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին, քննարկվել են ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի խնդրանքով:
Հիմք ընդունելով նախնական գնահատականը, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խումբը ընդունելի չեն համարել առաջարկված օրենսդրական փոփոխությունները՝ այն չափով, որ դրանք էապես ավելի են սահմանափակում հավաքներ անցկացնելու իրավունքը, ասված է համատեղ փաստաթղթում:
Օրենսդրական փոփոխությունները խստացնում են ինքնաբուխ հանրահավաքներին վերաբերող դրույթները եւ սահմանափակում անկախ դատարանի հնարավորությունը՝ քննելու հավաքները հասարակական կարգի համար վտանգ պարունակելու մասին որոշումները, նշում են Եվրախորհրդի եւ ԺՀՄԻԳ-ի փորձագետները իրենց իրավաբանական եզրակացության մեջ:
Փորձագետները քննադատում են նաեւ փոքր իրադարձությունները ավելի մեծ հավաքների վերածվելու մասին դրույթի վերացումը՝ համարելով, որ այն լավ փորձառության օրինակ էր եւ դարձնում էր այդ օրենքը առաջադիմական՝ իր նախնական տեսքով:
Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի համատեղ կարծիքը փոխանցվել է Ազգային ժողովին՝ մարտի 28-ին: Այն քննարկվելու է Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ՝ ապրիլի 15-ին եւ 16-ին: