Մատչելիության հղումներ

Տիգրան Խզմալյան. «Մտավորական» բառն այլեւս վարկաբեկված է


«Պետք է հրաժարվեմ «մտավորական» հպարտ հնչող անվանումից, որովհետեւ շատ խոսքերի հետ մեկտեղ` այդ խոսքը վարկաբեկված է, եւ ես այստեղ ներկայանում եմ ոչ թե որպես մտավորական, այլ ռեժիսոր», - ասում է Խզմալյանն ու հավելում. - «Ազգային մտավորականությունը պարտավոր է լինել զոհի կողքին: Զսպող ուժ` ի դեմս մտավորականի, մեր հասարակությունը չունեցավ: Դա է մեծագույն ողբերգությունը»:

Խոսելով մարտի սկզբից մինչ այսօր իրադարձությունների ընթացքի լուսաբանման մասին, Տիգրան Խզմալյանն ընդգծեց. - «Մեզ այդպես են դաստիարակել՝ եթե հարեւանի մոտ սուգ է, մենք հարսանիք չենք անում: Բայց դա չխանգարեց հեռուստատեսություններին շարունակել խաղ ու պարը, աստղիկներ վառել, նորությունների ծրագրեր կազմել, որոնք անտեսում կամ շրջանցում էին այն, ինչ տեղի էր ունենում պատուհանից այն կողմ: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք իրականում կա'մ երկու տարբեր մշակույթների կրողներ ենք, կա'մ ապրում ենք տարբեր երկրներում. մենք եւ իրենք», - եզրափակեց ռեժիսորը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG