Մատչելիության հղումներ

Ղարաբաղի արտգործնախարարը վաղը կզեկուցի խորհրդարանում


Վաղը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ կունենա արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:

Ինչպես հաղորդում է karabakh-open.com էլեկտրոնային կայքը, արտգործնախարարն անդրադառնալու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի միտումներին:

Նախօրեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում հայտնել է, որ շուտով Ղարաբաղ են ժամանելու հայաստանցի պատգամավորները, որոնք իրենց հետ որոշակի առաջարկներ են բերելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG