Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին Մոսկվայում տված բացառիկ հարցազրույցում փաստել է, որ մարտի 1-֊ի դեպքերը էապես ազդել են Հայաստանի իմիջի վրա:
«Անկասկած, մարտի 1-֊ի դեպքերի արդյունքում Հայաստանի իմիջը եւ աշխարհի ընկալումը էապես տուժել են: Եվ հստակ քայլեր են պետք իրավիճակը փոխելու համար»,֊ - կարծիք է հայտնել նախարարը:
«Իհարկե, մենք հիմնականում պետք է առաջնորդվենք մեր շահերով, մեր ժողովրդավարության նկատառումներով, մեր անվտանգության խնդիրներով, բայց, իհարկե, չի կարելի անտեսել այն, ինչ առաջարկվում է, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի միջազգային հանրության տեսանկյունից այն, ինչ կորցրեցինք այս շաբաթների ընթացքում, շատ արագ վերադառնա»:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ ՆԱՏՕ֊-ին անդամակցելու հնարավորությանը, Վարդան Օսկանյանն ասել է. - «Շատ վաղ է խոսել այդ մասին, նույնիսկ դրա նախանշանները չկան»:
Այն հարցին, թե արդյոք Վարդան Օսկանյանը կմնա՞ նոր կառավարության կազմում, նախարարը պատասխանել է. - «Սպասենք վարչապետի նշանակմանը»:
Վարդան Օսկանյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ-֊ի արտգործնախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանն այդ նիստում ներկայացնում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ Բյուլ օղլին: Որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի բացակայությունը ցուցադրում է Բաքվի վատթարացած տրամադրվածությունը Ռուսաստանի նկատմամբ, որը ՄԱԿ-֊ի գլխավոր ասամբլեայում քվեարկեց Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի օգտին:
Նույն օրը Վարդան Օսկանյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ ֆորմալ նիստին:
Ինչպես հաղորդել է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը` իր ելույթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւին: Նա նշել է, որ Հայաստանի համար մտահոգիչ է այն, որ կազմակերպությունը չկարողացավ հանդես գալ միասնական դիրքորոշումով: Նախարարը փաստել է, որ այդ բանաձեւին «կողմ» քվեարկած երկրները, փաստորեն, «դեմ» են քվեարկել բանակցային ընթացքին:
Ազա Բաբայան, Մոսկվա