«Մոսկովսկայա պրավդա» թերթն այսօր գրում է, որ Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի ղեկավարների վերջին հանդիպումների ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի, ՆԱՏՕ֊-ի ընդարձակման, ռազմական տեխնիկայի մատակարարման եւ գազի գների բարձրացման հարցերը:
«Հասկանալի է, որ Սարգսյանը մտադիր է Կոսովոյի նախադեպն օգտագործել Լեռնային Ղարաբաղի իրավիճակում: Բայց Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն առանց այն էլ բարդացել են: Իսկ եթե Մոսկվան այս հին հակամարտությունում բռնի Հայաստանի կողմը, կարելի է չկասկածել, որ դա միայն է'լ ավելի կդրդի Բաքվին ՆԱՏՕ-֊ի հետ համագործակցության, ինչի մասին վերջերս այնքան հաճախ են խոսում: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի նորընտիր նախագահին հասկացրել են, որ տարածաշրջանում իրադրության սրումը այժմ ոչ մեկին ձեռնտու չէ»,֊ - ենթադրություն է անում մոսկովյան թերթը:
«Բանակցությունների հաջորդ թեման եղել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ապագա նախագահությունը: Կազմակերպության ապագա նախագահողի դերում Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից պետք է ելույթ ունենա Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ֊-ի գագաթնաժողովում: Եվ այս հարցում, «Մոսկովսկայա պրավդա»-֊ի տեղեկություններով, կողմերի դիրքորոշումներում տարաձայնություններ չեն առաջացել: Կրեմլը հավաստիացումներ ստացավ, որ Երեւանի դիրքորոշումը համընկնում է Մոսկվայի դիրքորոշման հետ, փոխարենը Երեւանը ստացավ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ վաղօրոք կայացած համաձայնության հավաստումը», ֊ գրում է թերթը:
«Եվ վերջապես բանակցությունների տնտեսական բաղադրիչը: Մինչեւ այս տարվա վերջը գործում է այն պայմանագիրը, ըստ որի «Գազպրոմ»֊ը թուրքմենական գազը Հայաստանին մատակարարում է 1000 խորանարդ մետրի դիմաց 110 դոլարով: Բայց փետրվարին «Գազպրոմ»֊ի եւ միջինասիական արդյունահանողների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարի 1-֊ից գազի գինը կբարձրացվի միջինեվրոպական մակարդակին: Ուրեմն Երեւանի համար էլ այն կաճի ավելի քան երկու անգամ»,֊ - կանխատեսում է «Մոսկովսկայա պրավդա»֊-ն:
Թերթը փաստում է, որ նման թանկացումը չի կարող ցավագին չլինել Հայաստանի համար: «Ավելի սահուն դա կարելի է անել կամ արտոնությունների հաշվին, ինչից Մոսկվան վերջերս հրաժարվում է, կամ ազգային ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակ գազի արժեքի մի մասը ներառելու միջոցով: Նման հետաքրքրություն Ռուսաստանը Հայաստանում ունի, եւ մոսկովյան հանդիպման ժամանակ դրա մասին խոսվել է: Մեր տեղեկություններով, ռուսաստանյան եւ հայաստանյան ակտիվների հիման վրա կստեղծվի ինտերնացիոնալ հոլդինգ, որը կուրվագծվի արդեն Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնադրումից հետո»,֊ - եզրակացնում է թերթը: