«Նովիե իզվեստիա» օրաթերթի փոխանցմամբ` Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է չորրորդ անգամ ընտրվել Բելառուսի նախագահ:
Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան անակնկալ հայտարարություն է արել, թե Լուկաշենկոն չորրորդ անգամ կառաջադրվի 2011 թվականի նախագահական ընտրություններում: ԿԸՀ-ի նախագահի խոսքերով, Բելառուսի սահմանադրությունը դա թույլ է տալիս, «քանի դեռ ժողովուրդն աջակցում է Լուկաշենկոյին»:
«Նովիե իզվեստիա»-ն հատկանշական է համարում, որ չորրորդ ժամկետի թեման արծարծվում է հիմա, երբ երրորդ ժամկետի կեսն էլ դեռ չի անցել:
Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ նախագահ է ընտրվել 1994 թվականին: 1996 թվականին ընդունվել է նոր Սահմանադրությունը, եւ որոշվել է «զրոյից» հաշվել նրա նախագահության hնգամյա ժամկետը: 2001 թվականին նա վերընտրվել է: 2004 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքում վերընտրվելու սահմանափակումը չեղյալ է հայտարարվել: 2006-ին Լուկաշենկոն ընտրվել է հերթական 5-ամյա ժամկետով:
«Բելառուսի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Վինցուկ Վյաչորկան «միանգամայն ակնկալելի» է համարել չորրորդ անգամ ընտրվելու` Լուկաշենկոյի մտադրությունը:
«Լուկաշենկոյի 14-ամյա կառավարման արդյունքում Բելառուսում ստեղծվել է ամենախորշելի ռեժիմը հետխորհրդային տարածքում: Իշխանությունները խեղդում են նաեւ տնտեսական ազատությունները` գործնականում ոչնչացնելով փոքր եւ միջին բիզնեսը», - ասել է Վյաչորկան` հավելելով, որ Լուկաշենկոյի արտաքին տնտեսական քաղաքականության արդյունքում Բելառուսը հայտնվել է «ինքնիշխանությունը կորցնելու եւ Ռուսաստանի կողմից ամբողջությամբ կլանվելու վտանգի առջեւ»:
Ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ Միացյալ քաղաքացիական կուսակցության նախագահ Անատոլի Լեբեդկոյի խոսքերով, «հիմա կա մի ինտրիգ՝ արդյո՞ք առողջությունից վերջերս հաճախ գանգատվող Լուկաշենկոն ի զորու կլինի ղեկավարել երկիրը 2011 թվականից հետո»:
Լեբեդկոյի համոզմամբ, Բելառուսի ղեկավարը ունի «պահեստային խաղաքարտ». դա նրա որդին է՝ Վիկտորը, ով արդեն զբաղեցնում է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ նախագահի օգնականի պաշտոնները: Այս խաղաքարտը, ըստ ընդդիմադիր գործչի, կարող է խաղարկվել` հատկապես եթե Մոսկվան Լուկաշենկոյին հորդորի «մի քիչ ավելի համեստ լինել»:
Բելառուսի ընդդիմադիրների կարծիքով, Լուկաշենկոն գուցե կփորձի իշխանությունը փոխանցել որդուն այնպես, ինչպես 2003 թվականին արել է Իլհամ Ալիեւի հայրը՝ Հեյդար Ալիեւը:
Արմեն Քոլոյան, Պրահա