Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը վաղը կմեկնի Մոսկվա` մասնակցելու մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի օրակարգում ընդգրկված են քննարկումներ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարելիցի տոնական միջոցառումների նախագծի, 2008 - 2010 թվականների համար տեղեկատվական անվտանգության ապահովման հայեցակարգի իրականացման, նաեւ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին ուղղված համագործակցության ակտիվացման վերաբերյալ:
Կքննարկվեն նաեւ ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման եւ ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման հիմնական միջոցառումների նախագծի հետ կապված հարցեր: