Մատչելիության հղումներ

Բելառուսում ձերբակալվել են ընդդիմության ցույցի շուրջ 80 մասնակիցներ


Շուրջ 80 մարդ է ձերբակալվել երեկ Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր Նաումովը:

Ըստ նախարարի, ցուցարարները ձերբակալվել են «համառ անհնազանդության» եւ իրավապահներին «ակտիվ դիմադրություն» ցուցաբերելու համար:

Ընդդիմության կողմնակիցները, սակայն, պնդում են, թե ձերբակալվածների թիվը 100-ից ավելի է:

Նման հավաքների նկատմամբ կառավարության սահմանած արգելքին հակառակ Մինսկի կենտրոնում անցկացված ցույցի հազարավոր մասնակիցները ցրվել են միայն մահակներով զինված ոստիկանների կողմից ուժի գործադրումից հետո, ինչի հետեւանքով, ըստ հաղորդումների, կան նաեւ վիրավորներ:

Բողոքի ակցիայի ընթացքում, որով նշվել է 1918 թվականին Բելառուսի հռչակած կարճատեւ անկախության 90-ամյակը, ցուցարարները ծածանել են ընդդիմության եւ Եվրամիության դրոշները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG