Անցած գիշեր ձերբակալվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը:
Բանուչյանը ձերբակալվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու կասկածանքով:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, Բանուչյանի տանը երեկ երեկոյան խուզարկություն է կատարվել, ժամը 21:15-ից մինչեւ ուշ գիշեր նրան հարցաքննել են Հատուկ քննչական ծառայությունում, իսկ ժամը 3-ի սահմաններում տեղեկություն է ստացվել նրա ձերբակալության մասին:
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ձերբակալվածը դեռեւս կասկածյալի կարգավիճակում է, այսինքն` նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Բանուչյանը դեռեւս նախագահական ընտրություններից առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Մատենադարանի աշխատակիցների անունից Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարություն էր հրապարակել:
Կարինե Քալանթարյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)