Մատչելիության հղումներ

Մարտի 1֊-2-֊ին զոհված քաղաքացիական անձանցից 4֊-ը սպանվել է հրազենից


Մարտի 1֊-ին եւ լույս 2֊-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիական անձանցից 4-֊ը սպանվել է հրազենից ստացված մարմնական վնասվածքներից: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազությունը, «դիակներից հանված գնդակները տարբեր տրամաչափի են, ինչը հիմք է տալիս ասելու, որ անկարգությունների ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր, եւ նախաքննության առջեւ խնդիր է դրվել պարզաբանել բոլոր այդ հանգամանքները»:

Աղվան Հովսեփյանը նաեւ հայտնել է, որ հրկիզվել է 68 ավտոմեքենա, ավերվել եւ թալանվել է մասնավոր սեփականություն հանդիսացող 10 օբյեկտ, այդ թվում՝ դեղատուն:

Գլխավոր դատախազը նշել է, որ նախաքննական մարմնին գրավոր ցուցում է տվել բազմակողմանի քննություն կատարել ոչ միայն տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ՝ բացահայտելու համար դրանց կազմակերպիչներին եւ կատարողներին, այլ նաեւ քննության առարկա դարձնել ոստիկանության մարմինների գործողությունների օրինականության հարցը:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Պիտեր Սեմնեբին ընդգծել է քաղաքական երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունը եւ մարտի 1֊-ի անկարգություններին հանգեցրած շարժառիթների ու դրդապատճառների ուսումնասիրության կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG