Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին, հետընտրական զարգացումներին: Քննարկվել են հասարակության համերաշխությունը վերականգնելուն ուղղված հնարավոր քայլերը:
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանում կայունության պահպանումը երկրի զարգացման, նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության երաշխիքն է:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանն ու Փիթեր Սեմնեբին անդրադարձել են նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկությանը եւ դրա հետեւանքներին, տարածաշրջանային հարցերի, հայ-թուրքական հարաբերություններին եւ դրանց հեռանկարներին: