Թուրքիայի անվտանգության ծառայության երկու աշխատակիցներն այսօր դատարանում խոստովանել են, որ տեղեկացված են եղել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանելու մտադրության մասին:
Մեղադրյալներից մեկը հայտնել է դատավորին, որ 2006 թվականի օգոստոսին հանցագործության ենթադրյալ կազմակերպիչ Յասին Հայալի ազգականը իրեն հայտնել է պատրաստվող սպանության մասին: Նա պնդել է, թե այդ տեղեկությունը փոխանցել է վերադասին, սակայն դրան որեւէ գործողություն չի հետեւել:
«Մենք ոչինչ չենք ձեռնարկել դրանից հետո, որովհետեւ ոչ մի հրահանգ չենք ստացել»,֊ - ըստ «Ֆրանսպրես»֊-ի՝ ասել է մեղադրյալը:
Նա մեղադրել է իր վերադասին այն բանում, որ Դինքի սպանությունից հետո նրանք կեղծել են փաստաթղթերը, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իրենք չեն իմացել սպանության մտադրության մասին: Մեղադրյալն ավելացրել է, որ իրեն հոգեբանական ճնշման են ենթարկել` ստիպելով կոծկել փաստերը եւ ստել կառավարական տեսուչներին, որոնք հետաքննություն են անցկացրել անվտանգության ուժերում:
Մյուս մեղադրյալը հաստատել է իր գործընկերոջ պնդումները:
Դատավորը որոշել է խնդրել դատախազներին հետաքննություն նախաձեռնել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք հիշատակվել են այսօրվա դատական նիստում: