Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթը «Լավ է ուշ, քան երբեք» խորագրի ներքո հաղորդում է, թե Իրանը աջակցություն է հայտնել «գրավյալ տարածքների» վերաբերյալ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին:
Իրանը չի մասնակցել քվեարկությանը, սակայն, ըստ թերթի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային փոխանցել է պաշտոնական նամակ, որում ասվում է, որ մտադիր է կողմ քվեարկել:
«Զերկալո»-ն նույն հոդվածում վկայակոչել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմին, ով հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանին չի ստիպում բանակցել, եւ Հայաստանը ցանկացած պահի կարող է հրաժարվել բանակցային ներկայիս ձեւաչափից:
«Ադրբեջանի առջեւ պայմաններ դնելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ Հայաստանը մտածեր կառուցողական մոտեցման մասին», - ասել է Իբրահիմն ու հավելել. - «Մենք բազմիցս ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է քննարկվել կարգավորման հաջորդ փուլերում, մինչ այդ Հայաստանը պարտավոր է հեռացնել զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»: