Պակիստանի նոր խորհրդարանը այսօր կին խոսնակ է ընտրել` առաջին անգամ երկրի պատմության մեջ: Գործարար պատգամավոր Ֆահմիդա Միրզային խոսնակի պաշտոնում առաջադրել էր ընդդիմության սպանված առաջնորդ, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի կուսակցությունը:
Միրզան ստացել է խորհրդարանի 342 պատգամավորներից 249-ի ձայները:
Բհուտոյի Ժողովրդական կուսակցությունը փետրվարի 18-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ երկրի նախագահ Փերվեզ Մուշարաֆի դաշնակիցների նկատմամբ եւ գլխավորելու է կոալիցիոն նոր կառավարությունը: