Մատչելիության հղումներ

Բաց մրցույթ` ռեկտորի թափուր պաշտոնի համար


Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները պետք է ունենան գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն: Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաեւ տվյալ բուհի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ:

Վ. Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի խորհուրդը մարտի 4-ին արդեն ընտրել է իր նոր ռեկտորին: Վերընտրվել է բուհի գործող ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով եղել է այս պաշտոնի միակ հավակնորդը:

Գեղարվեստի ակադեմիայում նոր ռեկտոր կընտրվի ապրիլի 14-ին, կոնսերվատորիայում` մայիսի 2-ին: Մանկավարժական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը դեռեւս հայտարարված չէ:

Ռեկտորն ընտրվում է տվյալ բուհի խորհրդի կողմից` փակ քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG