Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները ոչ թե հետընթաց են ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով «Բրյուսելյան ֆորում - 2008» համաժողովի շրջանակներում կայացած «Արդյոք Եվրոպա տանող ուղին տարածվու՞մ է դեպի Կովկաս» խորագրով քննարկման ժամանակ:
Վերլուծելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը` նախարարը պարզաբանել է, որ դա հետեւանք է քաղաքական եւ սոցիալական ինստիտուտների հանդեպ հասարակության վստահության պակասի:
«Երեկ Վրաստանը, այսօր Հայաստանը. գործուն ինստիտուտների բացակայության փայլուն օրինակներ են: Արդյո՞ք այս ամենը ժողովրդավարությունից եւ եվրոպական ուղուց շեղում է: Ոչ: Գործընթացի մեջ եղել են ցնցում, խնդիրներ, ծայրահեղություններ, մոլորություններ: Եվ ընդունեք որպես նախազգուշացում. կլինեն նորերը», - ասել է Վարդան Օսկանյանը: - «Հետխորհրդային ժամանակաշրջանում, հետխորհրդային տարածքում, ամբողջությամբ վստահել ինստիտուտներին` դա է շեղումը: Այս ինստիտուտների գործունեությունն առայժմ չենք կարող ամբողջությամբ մաքրել հին մտայնություններից եւ գործելաոճից: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դա իրականություն դառնա այն մարդկանց կողմից, ովքեր ղեկավարում են այդ ինստիտուտները, եւ դեռ ավելին, ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ` արդյունք ամրագրելու համար նրանց շրջանում, ովքեր ազդվել են այդ նույն ինստիտուտների գործունեության հետեւանքով»:
«Ինչպես մեր հետընտրական գործընթացները, Վրաստանի հետընտրական գործընթացները, վստահ եմ` նաեւ Ադրբեջանի գալիք գործընթացները, ցույց են տալիս, որ հասարակության վստահության բացակայությունն այդ ինստիտուտների նկատմամբ այնքան մեծ է, որ նրանք հավատում են, որ փոփոխությունները պետք է գան փողոցից», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը` հավելելով. - «Արդյո՞ք սա դեպի Եվրոպա տանող ուղի է: Հավատում եմ, որ այո»:
Հայաստանի նախագահական ընտրություններին առնչվող իրադարձությունները Օսկանյանը դրա լավագույն օրինակն է համարել. - «Բոլորը նշեցին, որ առաջընթաց կար այդ ընտրություններում: Ոչ մեկը չէր ակնկալում իդեալական ընտրություններ, միայն` ավելի լավը: Մենք արեցինք ավելի լավը: Բայց որովհետեւ վստահության մակարդակն այնքան ցածր էր եւ սպասումներն այնքան բարձր, իսկ կարիքներն այնքան հրատապ, որ ավելի լավը դեռ բավականին լավը չէր: Նրանք փողոց դուրս եկան մտածելով, որ շարունակական քաղաքական հեղափոխություն նշանակում է քաղաքական առաջընթաց»:
«Մենք գիտենք, որ դա այդպես չէ: Մենք արդեն ունեցել ենք մեր քաղաքական եւ տնտեսական հեղափոխությունները մեր տարածաշրջանում: Ինչ չենք ունեցել` դա սոցիալականն է: Եվ մյուս տասնամյակում, դեպի Եվրոպա մեր ճանապարհին, մենք կգանք եւ կխնդրենք ձեզնից, որպեսզի աշխատեք մեզ հետ եւ մեզ օգնեք իրականացնելու սոցիալական հեղափոխություն. իրականացնելու մասշտաբային եւ խորքային փոփոխություններ հատկապես երկու ոլորտների միջոցով` զանգվածային լրատվամիջոցների եւ կրթության ասպարեզներում»:
«Այնպես ինչպես Եվրոպայի ուղին դեպի Եվրոպա տեւեց մեկ դարից ավել, մերն էլ է ժամանակ պահանջելու: Բայց միասին, վստահ եմ, դա այդքան չի երկարաձգվելու», - ամփոփել է իր ելույթը Հայաստանի արտգործնախարարը:
«Արդյոք Եվրոպա տանող ուղին տարածվու՞մ է դեպի Կովկաս» խորագրով քննարկման մյուս հիմնական բանախոսը Վրաստանի Ռեինտեգրացիայի հարցերով պետական նախարար Թեմուրի Յակոբաշվիլին էր:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` մարտի 15-16-ը Բրյուսելում անցկացված համաժողովի շրջանակներում Վարդան Օսկանյանը նաեւ հանդիպում է ունեցել Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Քննարկվել են Հայաստանում հետընտրական իրավիճակը եւ ստեղծված իրադրությունից արագ դուրս գալու ուղիները:
(Լուսանկարում` Վարդան Օսկանյան եւ Խավիեր Սոլանա)