Այսօր առավոտյան, հակառակ սպասումների, այդպես էլ լույս չտեսան այն թերթերը, որոնք արտակարգ դրության պատճառով չէին տպագրվում, բայց պատրաստվում էին տպագրության` նախագահի հրամանագրում որոշակի փոփոխություններից հետո:
Պատրաստ համարները տպագրության չեն թողել արդեն տպարանում: Այս ճակատագրին են արժանացել «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Տարեգիր», «Հայք», «Չորրորդ իշխանություն», «Հրապարակ», «Ժամանակ Երեւան» թերթերը:
Այսօր այս թերթերի, ինչպես նաեւ մի շարք ինտերնետային լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպույթունների ղեկավարները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է.
«Մենք` ներքոստորագրյալներս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տպարան ներկայացված թերթերի հրապարակումները որեւէ մեկին որեւէ հիմք չեն տալիս անհայտ անձանց բանավոր հրահանգներով ոտնահարել տեղեկություններ տարածելու մեր սահմանադրական իրավունքը, կասեցնել մեր մասնագիտական գործունեությունը եւ հասարակությանը կերակրել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ: Մանավանդ որ, պաշտոնական կոչվող այդ տեղեկատվությունը գերհագեցած է սադրանքներով, ծառայում է մի խումբ մարդկանց շահերին, չի արտահայտում հասարակական տրամադրությունները եւ ընդամենը խորացնում է կասկածամտության, պետական կառույցների հանդեպ անվստահության, տարբեր խավերի միջեւ թշնամանքի մթնոլորտը:
Ռոբերտ Քոչարյանի մարտի 13-ի հրամանագիրը, դատելով կատարված փաստից եւ այն իրողությունից, որ առ այսօր փակ են նաեւ ինտերնետային կայքերը, կոպտորեն խախտված են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները, ընդամենը խղճուկ փորձ է միջազգային ու հայ հանրության աչքերին թոզ փչելու: Մենք հայտարարում ենք, որ գավառական խորամանկություններով անհնար է ժողովրդավարության պատրանք ստեղծել ու դրանով դիմակայել միջազգային հեղինակավոր կառույցների արդարացի պահանջներին` ապահովել խոսքի ազատությունը եւ վերջ տալ ապօրինի սահմանափակումներին եւ արգելքներին: ՀՀ իշխանությունների գործողությունները մենք գնահատում ենք որպես բռնապետությունը պահպանելու փորձ` իբր ներքաղաքական կայունությունը վերականգնելու, իրականում` իշխանությունից կառչած մնալու նպատակով»:
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի փոխանցմամբ, իրենք պատրաստել էին մի համար, որտեղ առաջին էջում խմբագրական կար, որ հավաստում էր թերթի պատրաստակամությունը հավասարաչափ լուսաբանել ե’ւ իշխանության, ե’ւ ընդդիմության տեսակետները:
Թերթում կային նաեւ Սերժ Սարգսյանի ասուլիսից հատվածներ, հարցազրույց ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսներից:
«Տպարանում Կա-Գե-Բե-ի գրաքննիչը իմ տեղակալին ասաց, մասնավորապես, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը պարունակում է ակնհայտ կեղծ լուրեր, եւ հետեւաբար թերթը չի կարող տպվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աբրահամյանը: - «Կարող եմ ենթադրել, որ նրանք չէին ուզում, որ լինի հավասարակշռված ինֆորմացիա… Նրանք ուզում էին, որ լինի միայն իրենց կարծիքը, իրենց վարկածները կատարվածի վերաբերյալ: Սակայն միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար նրանք ասում են, որ իրբ մեղմացրել են»:
«Հայկական ժամանակ»-ի համարի պատասխանատու Հայկ Գեւորգյանը նույնպես այն կարծիքին է, որ հրամանագրում փոփոխությունը միայն մամուլի հանդեպ ճնշումները մեղմելու տպավրություն ստեղծելու նպատակ ուներ:
«Դա ուղղակի ակնհայտ է: Որքան ես եմ նկատում, ճնշումները շատ ուժեղ են դրսից, ու այս հրամանագրով փորձեցին ինչ-որ ձեւով մեղմել, բայց պատկերը ոչնչով չէր փոխվել [մարտի 3-ի համեմատությամբ]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Ինչպեսեւ «Առավոտ»-ը, «Հայկական ժամանակ»-ը նույնպես չի աշխատի մինչեւ արտակարգ դրության սպասվող ավարտը:
Ազգային անտվանգության ծառայության մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ խնդրի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ միայն նախագահի մամուլի խոսնակը: Վիկտոր Սողոմայնանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, ըստ էության, այն, ինչ ասվել էր նախկինում. արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով հանձնարարվել է կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հրամանագիրի կատարումը ապահովելու համար: Կառավարությունը այդ պարտականությունը դրել է Ազգային անվտանգության ծառայութան վրա, ու եթե այդ թերթերին թույլ չեն տվել տպագրվել, ուրեմն դրանց բովանդակությունը խախտել է հրամանագրով նախատեսված պահանջները: