Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը վաղը կմեկնի Վիեննա, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:
Նույն օրը նախարարը կուղեւորվի Բյուսել, ուր մինչեւ մարտի 16-ը կմասնակցի «Բրյուսելյան ֆորում - 2008»-ին:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ֆորումի ընթացքում Վարդան Օսկանյանը եւ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բակրաձեն, որպես հիմնական բանախոսներ, կմասնակցեն «Արդյոք Եվրոպա տանող ուղին տարածվու՞մ է դեպի Կովկաս» թեմայով քննարկմանը:
Ֆորումին կմասնակցեն նաեւ Եգիպտոսի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Լեհաստանի արտգործնախարարները, Բելգիայի, Դանիայի վարչապետները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Համաժողովի շրջանակում Վարդան Օսկանյանը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: