Մատչելիության հղումներ

Ղարաբաղի խորհրդարանականները հայտարարությամբ են հանդես եկել Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները հինգշաբթի օրը հայտարարությամբ են հանդես եկել Կոսովոյի խորհրդարանի կողմից փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի վերաբերյալ:

«Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունները իրենց հայտարարությունում, որը տարածել է Ղարաբաղի խորհրդարանի մամուլի ծառայությունը, պաշտպանում են ազատ ինքնորոշման իրավունքը եւ ողջունում միջազգային հանրության կեցվածքը Կոսովոյի բնակչության մեծամասնության մարդկային եւ քաղաքացիական իրավունքների հարգման հարցում:

«Աշխարհի երկրների խորհրդարաններին կոչ ենք անում հետեւողական լինել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված պետությունների ճանաչման հարցում` ձեռնպահ մնալով երկակի ստանդարտներից», - ասված է հայտարարությունում:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG